Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածը
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացված հրթիռային հարձակումը։ ԻԻՀ-ը զգուշացրել է դրա տարածաշրջանային և միջազգային հետևանքների մասին:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը դեմ է քիմիական զենքի կիրառմանը եւ միևնույն ժամանակ համարում է, որ ինքնիշխան պետության դեմ ոտնձգության արդարացումն անընդունելի և դատապարտելի է:
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Սիրիայի դեմ հարձակումը միջազգային օրենքների և նորմերի կոպիտ խախտում է և անտեսում է այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Իրանի ԱԳՆ-ը հստակեցրել է.«Անկասկած, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, որոնք Սիրիայի դեմ ռազմական գործողություններ են սկսել, պետք է կրեն այդ քայլի հետևանքների ողջ պատասխանատվությունը»:
Իրանի ԱԳՆ-ն հավելել է. «Սիրիայի դեմ ռազմական ագրեսիան կատարվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Այդ երկիրը շարունակում է վարել երկակի ստանդարտների քաղաքականության բոլոր տարածաշրջանային գործընթացներում։ Այդ մասին են վկայում նաև Վաշինգտոն Փոստի վերջերս հրապարակած հոդվածները»։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունները և պետությունները պետք է խստորեն դատապարտեն այդ կամայական և միակողմանի գործողությունը: