Ռոհանի. «Տարածաշրջանում ԱՄՆ-ի քայլերը միայն ավերածության են հանգեցնելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i88692-Ռոհանի._Տարածաշրջանում_ԱՄՆ_ի_քայլերը_միայն_ավերածության_են_հանգեցնելու
«Տարածաշրջանում ԱՄՆ-ի քայլերը միայն ավերածության են հանգեցնելու: Վաշինգտոնը ցանկանում է այս կերպ արդարացնել տարածաշրջանում իր ներկայությունը». ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 12:06 Asia/Tehran
  • Ռոհանի. «Տարածաշրջանում ԱՄՆ-ի քայլերը միայն ավերածության են հանգեցնելու»

«Տարածաշրջանում ԱՄՆ-ի քայլերը միայն ավերածության են հանգեցնելու: Վաշինգտոնը ցանկանում է այս կերպ արդարացնել տարածաշրջանում իր ներկայությունը». ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը:

Շաբաթ օրը Մաբաասի տոնի կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և համակարգի պատասխանատուների ու իսլամական երկրների դեսպանների հանդիպման ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ը, Սիոնիստական ռեժիմը և նրանց աջակիցները մասնավորապես Բրիտանիան և Ֆրանսիան դաս չեն քաղել տարածաշրջանի վերջին 17 տարիների զարգացումներից, Հասան Ռոհանին ավելացրել է. «Նրանք այսօր զայրացած են այն բանից, որ Արևելյան Ղութայում իրենց կողմից հովանավորվող ահաբեկիչները պարտվել են»:

«Սիրիայի ժողովուրդը տարիներ շարունակ դիմագրավել են օտարների ոտնձգություններին և շարունակելու են դիմադրությունը: ԻԻՀ-ը մշտապես եղել է և լինելու է տարածաշրջանում և աշխարհում բռնության ենթարկվածների պաշտպանը և ահաբեկչության դեմ պայքարի հարցում դրական է պատասխանել տարածաշրջանի պետությունների  օգնության կանչին և շարունակելու է իր աջակցությունը». ասել է ԻԻՀ նախագահը:

Նախագահ Հասան Ռոհանին ավելացրել է.«Իրանի ժողովրդի դեմ թշնամիների դավերը չեզոքացվել են ժողովրդի զգոնության ու զգաստության շնորհիվ: Այսօր առավել քան երբևէ ԻԻՀ-ը հզոր է տնտեսական, քաղաքական, դիվանագիտական ու միջուկային ոլորտներում և տապալելու է թշնամիների ցանկացած սադրանք»: