Փեյման Ջեբելի.«Արևմտյան լրատվամիջոցները փորձում են գլխիվայր ներկայացնել Սիրիայի իրողությունները»
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենն ասել է.«Արևմտյան լրատվամիջոցները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե Սիրիայի ժողովուրդը մտահոգված է իր երկրի ապագայով, մինչդեռ իրողությունն այլ է»:
Դոկտոր Փեյման Ջեբելին Սիրիայի ազատագրված տարածքներ կատարած այցի ընթացքում նշել է.«Արձանագրված հաղթանակներից հետո այս երկրում ուրախ մթնոլորտ է տիրում»:
Դամասկոսում «Ալ-Ալամ» հեռուստաընկերության թղթակցին տված հարցազրույցում Ջեբելին հստակեցրել է.«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա իրականացված ագրեսիան ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ այդ երկրի բանակի ու ժողովրդի և Դիմադրության գործունեության վրա»:
Նա նաև ընդգծել է.«Տարածաշրջանի երկրները՝ հատկապես Արաբիան չեն կարող պատերազմել Սիրիայի դեմ, այլ նրանք կարող են միայն պատերազմի գումարները վճարել ԱՄՆ-ին»: