ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ.«ԱՄՆ-ը Սիրիայում պարտվել է»
https://parstoday.ir/hy/news/iran-i88770-ԻԻՀ_խորհրդարանի_պատգամավորներ._ԱՄՆ_ը_Սիրիայում_պարտվել_է
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորնները դատապարտել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2018 12:30 Asia/Tehran
  • ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ.«ԱՄՆ-ը Սիրիայում պարտվել  է»

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորնները դատապարտել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակումը:

Պատգամավորնները  համոզված են, որ վերջին յոթ տարիների նման, այժմ ևս ԱՄՆ ձախողելու է Սիրիայում:

Հայտարարության մեջ ասվում է. « Սիրիայի հարևան երկրների ռազմական բազաներում պատրաստված տասնյակ հազարավոր ահաբեկիչների օգտագործմամբ և  եվրոպական ու տարածաշրջանային դաշնակիցների աջակցությամբ, ամերիկացիները չեն կարողացել փոխել Սիրիայի քաղաքական կառուցվածքը, որը հիմնված է ժողովրդի ձայնի վրա»:

Իրանի  իսլամական խորհրդարանի պատգամավորներն ընդգծել են, որ Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման և ժողովրդի հաղթանակի շեմին, ամերիկացիները  Բրիտանիայի եւ Ֆրանսիայի օգնությամբ հերթական անգամ սկսել են հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային:

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշ արաբական և իսլամական երկրներ ողջունում են ԱՄՆ-ի հանցագործությունները, որոնք ատելության մեծ ալիք են ստեղծել իսլամական աշխարհում: