Իրանի պաշտպանության նախարար.«Իրանը Իրաքի հյուսիսում ռազմական գործոությունները չի հաստատել»
ԻՐանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«ԻԻՀ-ն չի հաստատում Իրաքի հյուսիսային շրջանում ռազմական գործողությունները և համոզված է, որ պետք է հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը»:
Հինգշաբթի օրը Իրաքի ազգային անվտագության հարցերի խորհրդական Ֆալեհ Ալ-Ֆիազի հետ Բաղդադում կայացած հանդիպմանը Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է.«Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ու Իրաքի համագործակցությունը լավագույն օրինակ է երկկողմ գործակցության ոլորտում և մյուս երկրները նույնպես կարող են հետևել այդ օրինակին»:
Նա նշել է.«ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրանը կանգնած է Իրաքի ժողովրդի ու կառավարության կողքին»:
Գեներալ Հաթամին ասել է. «Տարածաշրջանում Մարդու իրավունքների հավակներդ երկրների անպատասխանատու քայլերը, հանցագործությունները և վերջերս Սիրիայի հրթռակոծումը ցույց են տալիս, որ նրանք միջամտում են տարածաշրջանի երկրների ներքին գործերին»:
Հանդիպման ընթացքում, գնահատելով հակաահաբեկչական պայքարում Իրանի սկզբունքային ու ռազմավարական քաղաքականությունը, Ֆալեհ Ալ-Ֆիազն ասել է.«Եթե Իրանի աջակցությունը չլիներ, այսօր այդ երկրների վիճակը շատ բարդ կլիներ»:
Չորեքշաբթի օրը, Իրաքի պաշտոնատարների հետ հանդիպման համար, այդ երկիր է այցելել Իրանի պաշտպանության նախարարը: