Ռոհանին շնորհավորել է Սիրիայի ազգային օրվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i89302-Ռոհանին_շնորհավորել_է_Սիրիայի_ազգային_օրվա_կապակցությամբ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի ազգային օրվա և անկախության տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահին ու ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2018 15:51 Asia/Tehran
  • Ռոհանին շնորհավորել է Սիրիայի ազգային օրվա կապակցությամբ

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի ազգային օրվա և անկախության տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահին ու ժողովրդին:

Համառ պայքարի շնորհիվ, 1946 թվականի  ապրիլի 17-ին, սիրիացիներին հաջողվեց երկրից դուրս մղել օտարերկրյա զորքերը և անկախանալ Ֆրանսիայի տիրապետությունից: 

Շաբաթ երեկոյան, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հղած ուղերձում, Հասան Ռոհանին հստակեցրել է.«Սիրիայի անձնուրաց ժողովուրդն այսօր ևս թշնամիների դավերը չեզոքացնելու և ահաբեկչության չարիքից Սիրիան փրկելու համար, համառ պայքար է մղում և ամեն օր նոր հաղթանակ է արձանագրում»:

Ռոհանին նշել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ինչպես, որ ահաբեկչության դեմ մղվող պայքարում է եղել Սիրիայի ժողովրդի կողքին, պատրաստ է  այս երկրի վերակառուցման գործում ևս իր բոլոր հնարավորություններով կանգնել Սիրիայի բարեկամ ու եղբայր ժողովրդի կողքին»: