ՅՈՒՆԵՍԿՕ-ի սպորտի բաժնի վարիչ.«Իրանը կարող է սպորտային գործողությունների խորհրդանիշ լինել»
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սպորտի բաժնի վարիչն ասել է.«Սպորտի տեսակետից Իրանը կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար»:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Թեհրանում, Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Մասուդ Սոլթանիֆարի հետ հանդիպման ժամանակ, Ալեքսանդր Շիշլիկն ասել է.«Ազգային սպորտի քաղաքականությունների ոլորտում, Իրանը զգալի առաջընթաց է արձանագրել և կարող է սպորտի ոլորտում համատեղ համագործակցություն ծավալել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»:
Նա նշել է, որ Երիտասարդներն ու պատանիները կարող են մշակութային ժառանգություն փոխանակել:
Հանդիպման ժամանակ Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարն ասել է.«Հաշվի առնելով միջազգային հանրության հետ գործակցությունն ընդլայնելու ԻԻՀ քաղաքականությունը, Իրանն ազդեցիկ ներկայություն ունի մշակութային, հասարակական ու սպորտի ոլորտներում»:
Սոլթանիֆարը նշել է, որ հաշվի առնելով Իրանի ազգային ու մշակութային շահերը, ընդլայնվելու են միջազգային այս կառույցի հետ կապերը: