Եվրոպական 250 բանկեր համագործակցելու են իրանական բանկերի հետ
«ԵՄ-ում Իրանի հեռանկարը» նախագծում իրանական բաժնի պատասխանատուն կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով միության անդամների հանձնառությունն, ասելով. «Եվրոպական 250 բանկեր համագործակցելու են իրանական բանկերի հետ»:
Շաբաթ օրը Թեհրանում Իրանի և Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համագումարում Աննե Մարի Ֆենդեր Հեյդենն ասել է. «Իրանը պետք է համոզված լինի, որ շահել է եվրոպական բանկերի վստահությունը և նրանք մուտք են գործել Իրանի հետ տնտեսական համագործակցության ոլորտ»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
«Եվրոպական շատ բանկեր զարգացրել են Իրանի հետ իրենց հարաբերությունները».-ավելացրել է Ֆենդեր Հեյդենը:
Նրա խոսքերով՝ Եվրամիությունն Իրանին օգնելու է ներդրումային ծրագրերում:
Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերստին բանակցության ու փոփոխման ենթակա չէ, Ֆենդեր Հեյդենն ասել է .«ՄԱԳԱՏԷ-ն իր տասը զեկույցներում հայտարարել է, որ Իրանն ամբողջությամբ կատարել է իր հանձնառությունները»:
Իրանի և Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համագումարը մեկնարկել է շաբաթ օրը Թեհրանում: