Իրանի խորհրդարանի նախագահ.«Ամերիկացիները անվստահության մթնոլորտ են ստեղծել միջազգային հարթակում»
Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Այն բանով հանդերձ, որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս զեկուցել է Իրանի միջուկային գործունեության մասին, ամերիկացիները չիրականացրեցին ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները և անվստահություն են առաջացրել միջազգային հարթակում»:
Երեքշաբթի օրը Իրան-Բրազիլիա խորհդարանական բարեկամության խմբի տնօրեն Ավանդրո Ռոմանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հավելել է.«Իրանը միշտ կասկածել է ամերիկացիներին»:
Նշելով, որ միջուկային համաձայնությունը ոչ թե երկկողմ այլ մի քանի երկրների միջև կայացած համաձայնություն է Իրանի խորհրդարանի նախագահը հավելել է.«ՄԱԿ-ը և ԱԽ-ն հաստատել են այս համաձայնությունը, սակայն ամերիկացիները առաջին իսկ օրվանից խախտել են համաձայնության կետերը»: