Իրանի խորհրդարանի նախագահ.«Ամերիկացիները անվստահության մթնոլորտ են ստեղծել միջազգային հարթակում»
https://parstoday.ir/hy/news/iran-i90962-Իրանի_խորհրդարանի_նախագահ._Ամերիկացիները_անվստահության_մթնոլորտ_են_ստեղծել_միջազգային_հարթակում
Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Այն բանով հանդերձ, որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս զեկուցել է Իրանի միջուկային գործունեության մասին, ամերիկացիները չիրականացրեցին ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները և անվստահություն են առաջացրել միջազգային հարթակում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 08, 2018 19:13 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ.«Ամերիկացիները անվստահության մթնոլորտ են ստեղծել միջազգային հարթակում»

Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Այն բանով հանդերձ, որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս զեկուցել է Իրանի միջուկային գործունեության մասին, ամերիկացիները չիրականացրեցին ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները և անվստահություն են առաջացրել միջազգային հարթակում»:

Երեքշաբթի օրը Իրան-Բրազիլիա խորհդարանական բարեկամության խմբի տնօրեն Ավանդրո Ռոմանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հավելել է.«Իրանը միշտ կասկածել է ամերիկացիներին»:

Նշելով, որ միջուկային համաձայնությունը ոչ թե երկկողմ այլ մի քանի երկրների միջև կայացած համաձայնություն է Իրանի խորհրդարանի նախագահը հավելել է.«ՄԱԿ-ը և ԱԽ-ն հաստատել են այս համաձայնությունը, սակայն ամերիկացիները առաջին իսկ օրվանից խախտել են համաձայնության կետերը»: