Զարիֆը մեկնել է Պեկին
https://parstoday.ir/hy/news/iran-i91356-Զարիֆը_մեկնել_է_Պեկին
ԻԻՀ ԱԳ նախարարը շաբաթ գիշեր քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով մեկնեց Չինաստանի մայրաքաղաք Պեկին, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի ՀԳՀԾ-ի հարցով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 13, 2018 07:41 Asia/Tehran
  • Զարիֆը մեկնել է Պեկին

ԻԻՀ ԱԳ նախարարը շաբաթ գիշեր քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով մեկնեց Չինաստանի մայրաքաղաք Պեկին, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի ՀԳՀԾ-ի հարցով:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Պեկինում հանդիպում ու զրույց կունենա իր չինացի պաշտոնակից Վան Ինի հետ:

ԻԻՀ ԱԳ նախարարը Պեկինից հետո կուղևորվի Մոսկվա, որտեղ Ռուսաստանի պաշտոնատարների հետ կզրուցի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու և միջազգային այդ համաձայնության ճակատագրի շուրջ:

Զարիֆն այնուհետև առաջիկա երեքշաբթի կուղևորվի Բրյուսել, որտեղ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարների և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինու հետո ՀԳՀԾ-ի ապագա ճակատագրի շուրջ մտքեր կփոխանակի:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս հերթական շրջայցը սկսել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու կարգադրությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելու և 3-ից 6-ամսյա ժամկետում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Թրամփի այդ քայլը ներքին ու միջազգային խիստ քննադատության է արժանացել: