Մայիս 13, 2018 13:10 Asia/Tehran
  • Իրանցի գյուտարարները Մալայզիայի մրցումներում շահել են տասը մեդալ

Իրանցի երիտասարդ գյուտարարները Մալայզիայի գյուտերի միջազգային մրցումներում և ցուցահանդեսում շահել են տասը մեդալ և երեք հատուկ մրցանակ:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, իրանցի երիտասարդ գյուտարարները մասնակցել են Մալայզիայի գյուտերի միջազգային մրցումներին և ցուցահանդեսին, շահելով երկուական ոսկե և արծաթե , վեց բրոնզե մեդալներ և երեք հատուկ մրցանակներ:

Իրանցի գյուտարարները մասնակցել են ավտոմեքենաների, տրանսպորտի, էլեկտրոնիկայի, շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, տնային պարագաների և անձնական պիտույքների բաժինների մրցություններին:

Մալայզիայի գյուտերի միջազգային մրցումներն ու ցուցահանդեսը կայացել են մայիսի 10-ից 12-ը ՝ 23 երկրի հազար գյուտարարների մասնակցությամբ:

Պիտակ