Էրաղչին Բրյուսել է մեկնել
Մայիս 14, 2018 17:59 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությունը Բրյուսել են ուղևորվել՝ Իրանի և Եվրամիության փորձագիտական բանակցություններին մասնակցելու նպատակով:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրման շտաբի իրանական հարցերով նախագահ Սեյյեդ Աբբաս Էրաղչին երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդտի հետ:
Երկուշաբթի օրը Բրյուսելում մեկնարկել են ՀԳՀԾ-ի ապագայի մասին Իրանի և Եվրոպայի փորձագիտական նիստերը: Նիստն իր աշխատանքը շարունակելու է նաև երեքշաբթի օրը ՝ մինչև ԻԻՀ-ի և եվրոպական երեք երկրի՝ Գերմանիայի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը:
Պիտակ