Իրանի նավթի նախարար.«Իրանում արտասահմանյան ընկերությունների ներկայությունը շարունակվելու է»
https://parstoday.ir/hy/news/iran-i91768-Իրանի_նավթի_նախարար._Իրանում_արտասահմանյան_ընկերությունների_ներկայությունը_շարունակվելու_է
Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանում արտասահմանյան ընկերությունների ներկայությունը շարունակվելու է և նավթի արդյունահանման ու արտադրման ոլորտում խնդիրներ չկան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 11:52 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարար.«Իրանում արտասահմանյան ընկերությունների ներկայությունը շարունակվելու է»

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանում արտասահմանյան ընկերությունների ներկայությունը շարունակվելու է և նավթի արդյունահանման ու արտադրման ոլորտում խնդիրներ չկան»:

Չորեքշաբթի օրը, «Իրանի հարավային նավթաշատ տարածքների ազգային ընկերության», Փերգես միջազգային կոնսերսիոմի միջև «Քարանջ» նավթադաշտի շահագործումն ընդլայնելու և աջակցելու նպատակով սկզբունքային համաձայնության ստորագրման արարողության ընթացքում, Բիժան Զանգանեն ասել է.«Կոնսերսիումը խոստացել է գործադրել նիստում կայացած համաձայնությունները»:

Զանգանեն հավաստել է.«Իրանում արտասահմանյան ընկերությունների ներկայությունը շարունակվելու է և հարևան երկրները չպետք է ուրախանան Իրանի համար առաջ եկած խնդիրներով»:

Թեհրանում Բրիտանիայի դեսպան Ռոբերթ Մաքեյրը արարողության ընթացքում ասել է.«Բրիտանիայի կառավարությունը աջակցում է այս համաձայնությանն ու ողջունում է տնեսական համագործակցությունը»:

Փերես միջազգային կոնսերսիումի կազմում ընդգրկված են ասիական, կանադական ու եվրոպական ընկերություններ: