Զարիֆ. «Եվրամիությունը Իրանի հետ համագործակցությունը շարունակելու համար պետք է գործնական քայլեր կատարի»
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Եվրամիությունը Իրանի հետ տնտեսական համագործակցությունը շարունակելու համար պետք է առավել գործնական քայլեր կատարի և մեծացնի իր ներդրումներն Իրանում»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը Թեհրանում ԵՄ էնեգետիկայի հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանյետեի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում Եվրամիության հանձնառությունը և եվրոպական խոշոր ընկերությունների Իրանի հետ համագործակցելուց հավանաբար հրաժարվելու հայտարարությունը չեն համապատասխանում իրար»:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով, ավելացել են հասարակության ակնկալիքները Եվրամիությունից ՀԳՀԾ-ի ձեռքբերումները պահպանելու համար»:
Խոսելով միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ստեղծված վիճակի մասին, ԵՄ էնեգետիկայի հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն ասել է. «Եվրոպական երկրների միասնությունը կրկնակի նշանակություն է ստացել ՀԳՀԾ-ի ձեռքբերումները պահպանելու համար և այս միության քաղաքական կամքն է՝ ՀԳՀԾ-ի իրականացումը և Իրանի հետ եվրոպական երկրների համագործակցության շարունակումը»:
Կանյետեն հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը բարդություններ է ստեղծել Եվրոպայի համար, բայց ԵՄ-ի ուղերձը ՀԳՀԾ-ն պահպանելու և իրագործելու ուղղությամբ Իրանի հետ համագործակցության շարունակումն է»:
Մայիսի 26-ին Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանձնաժողովի շրջանակներում կանցկացվեն բանակցություններ փորձագիտական ու քաղաքական մակարդակով: