Իրանը միասնական է Թրամփի դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i92140-Իրանը_միասնական_է_Թրամփի_դիմաց
Բրիտանիայում ԻԻՀ դեսպանը հակազդելով ԱՄՆ պետքարտուղարի հակաիրանական հայտարարություններին ընդգծել է. «Թրամփի նոր քաղաքականությունների դեմ Իրանը միատարր ու միասնական է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2018 02:26 Asia/Tehran
  • Իրանը միասնական է Թրամփի դիմաց

Բրիտանիայում ԻԻՀ դեսպանը հակազդելով ԱՄՆ պետքարտուղարի հակաիրանական հայտարարություններին ընդգծել է. «Թրամփի նոր քաղաքականությունների դեմ Իրանը միատարր ու միասնական է»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը Իրանի կապակցությամբ նոր ռազմավարության թեմայով գումարված նիստում նշել է, որ ՀԳՀԾ-ն թերի համաձայնություն է: Նա Թեհրանին մեղադրել է իր միջուկային ծրագրում խաբեության դիմելու մեջ, հայտարարելով, թե Իրանն այս համաձայնության տնտեսական օգուտն օգտագործել է տարածաշրջանում իր նպատակների իրագործման համար:

«Այսօր ԱՄՆ-ն հրաժարվել է ՀԳՀԾ-ից և իր դաշնակիցների համագործակցությամբ թույլ չի տալու, որ Իրանն իր տիրակալությունը տարածի Միջին Արևելքում»,-հայտարարել է Մայք Պոմպեոն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Համիդ Բաիդինեժադն իր «Ինսթագրամ»-ի էջում կատարած գրառման մեջ նշել է, որ միջազգային անվտանգության շուրջ հետազոտություն կատարող հաստատություններն ու քաղաքագետներն Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վարչակազմի հայտարարած քաղաքականությունը պատրանք են համարել ու դա անիրագործելի են բնութագրել: Նա ասել է. «Դեպի «զրոյական հարստացում» քաղաքականություն կատարված վերադարձը նշանակում է, որ ԱՄՆ-ի դիտանկյունից ՀԳՀԾ-ն անսրբագրելի է»:

Բաիդինեժադն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն ընդհանրապես մշակվել է ուրանի հարստացման հիմնական առանցքի շուրջ և առանց ուրանի հարստացման ծրագրի, այն նույնիսկ հնարավոր չէ սրբագրել: Նա հավելել է. «Թրամփը, նոր քաղաքականություն ներկայացնելու փոխարեն, առավել քան երբևէ ցուցադրեց իր իմպերիալիստ ու պատրանքներով հագեցած էությունը»: