ԱՄՆ-ի ռեժիմի պարագլուխների հայտարարություններն Իրանի համար նորություն չեն. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i92254-ԱՄՆ_ի_ռեժիմի_պարագլուխների_հայտարարություններն_Իրանի_համար_նորություն_չեն._Ռոհանի
ԻԻՀ նախագահը Ռամազան ամիսը աստվածային շնորհների ու դիմադրության ամիս անվանեց և ասաց. «Վերջին 40 տարվա ընթացքում ժողովուրդը հաջողությամբ հանձնել է իր քննությունը և բոլոր վայրիվերումներում պաշտպանել է համակարգը, հեղափոխությունն ու ազգային շահերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2018 21:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ռեժիմի պարագլուխների հայտարարություններն Իրանի համար նորություն չեն. Ռոհանի

ԻԻՀ նախագահը Ռամազան ամիսը աստվածային շնորհների ու դիմադրության ամիս անվանեց և ասաց. «Վերջին 40 տարվա ընթացքում ժողովուրդը հաջողությամբ հանձնել է իր քննությունը և բոլոր վայրիվերումներում պաշտպանել է համակարգը, հեղափոխությունն ու ազգային շահերը»:

Հասան Ռոհանին չորեքշաբթի գիշեր Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ երկրի վարչական ու բանակային տարբեր կառույցների պատասխանատուների, գործակատարների ու ավագ տնօրենների հանդիպման ժամանակ նշեց. «Բացառությամբ մի անօրինական ռեժիմի ու մի քանի փոքր երկրների աշխարհի բոլոր երկրներն ընդդիմացան ՀԳՀԾ-ից հեռանալու ԱՄՆ-ի որոշման, ինչը քաղաքական ու իրավական բնագավառում Իրանի հաղթանակի իմաստով է»:

«Այսօր բանակցում ենք ՀԳՀԾ-ի անդամ մյուս հինգ երկրների հետ ու թեև նրանք բանավոր արտահայտություններում ու քաղաքական հայտարարություններում ընդգծում են ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունը, սակայն պիտի տեսնենք, որ գործնական դաշտում ինչպես են վարվելու»,-հավելեց Ռոհանին ընդգծելով, որ բոլոր որոշումներում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կառավարության առաջնորդողն է համարվում:

ԻԻՀ նախագահը նաև տեղեկացրեց առաջիկա շաբաթներում Չինաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ու եվրոպական երկրների հետ շփումներին, և հավելեց. «Եթե հիշյալ հինգ երկրները կարողանան ապահովել ՀԳՀԾ-ում Իրանի տնտեսական շահերը, առանց ԱՄՆ-ի կշարունակենք ՀԳՀԾ-ն, այլապես անհրաժեշտ որոշումը կընդունենք և Իրանի ՀԳՀԾ-ով կամ առանց դրա լավապես կկառավարվի»:

«Որևէ կասկած չունենք, որ այն պայմաններում երբ Իրանի միավորված ժողովուրդը կանգնած է հեղափոխության մեծարգո առաջնորդի թիկունքին որևէ ուժ չի կարող ծնկի բերել Իրանի մեծ ժողովրդին»,-հայտարարեց ԻԻՀ նախագահն, Իրանի ժողովրդի առավել միասնական ու միաձայն դառնալը համարելով ԱՄՆ-ի կառավարության վերջին քայլերի մեծ ձեռքբերումը: