Իրանն ընդգծել է իր միջուկային գործունեությունը վերսկսելու իրավունքը
(last modified Sun, 27 May 2018 13:25:49 GMT )
Մայիս 27, 2018 17:55 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է իր միջուկային գործունեությունը վերսկսելու իրավունքը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է. «Եթե եվրոպացիները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բանակցություններում հապաղեն արձագանքել Իրանի պահանջներին, այս երկիրն իրեն իրավունք է վերապահում վերսկսելու իր դադարեցրած միջուկային գործունեությունը»:

Այսօր ՖԱՐՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Բեհրուզ Քեմալվանդին դրական է գնահատել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի հետ համագործակցությունները շարունակելու շրջանակում եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները: «Եվրոպայի շահերը հանգուցվել են ԱՄՆ-ի հետ ,սակայն եվրոպացիները պետք է իմանան,որ Իրանի պահանջը պետք է իրագործվի»:

Նշելով, որ ամերիկացիներն Իրանի ծանր ջրի որոշ գնորդներին կոչ են արել այս երկրից գնումներ չանել, Քեմավանդին ասել է.«Աշխարհում ծանր ջրի շուկան Իրանի համար մեծ նշանակություն ունի և Թեհրանը կարող է իր կարիքն ապահովելով, վաճառել մնացած ծանր ջուրը»:

Հայտարարելով, որ երկու-երեք օրում Իրանը կարող է վերսկսել 20 տոկոսով ուրանի հարստացման աշխատանքը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հավելել է. «Իրանը էլեկտրակայանի վառելիք արտադրելու համար համագործակցում է Ռուսաստանի հետ, որպեսզի երկարաժամկետում ձեռնամուխ լինի էլեկտրակայանի վառելիքի արտադրությանը»: