ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Հնդկաստան
Մայիս 28, 2018 03:07 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարը քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով կիրակի օրը մեկնել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Մեկօրյա ուղևորության ընթացքում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հնդիկ պաշտոնատարների հետ կքննարկի տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները»:
ԻԻՀ ԱԳ նախարարն ավելի վաղ մեկնել էր Չինաստան, Ռուսաստան և ԵՄ-ի կենտրոնավայրը համարվող Բրյուսել և այդ երկրների ու ԵՄ պաշտոնատարների հետ քննարկել էր ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ու Վաշինգտոնի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարմանը դիմակայելու համար Թեհրանի որդեգրած քաղաքականությունները:
Վերջին տարիների ընթացքում Իրանի ու Հնդկաստանի միջև հարաբերություններում ուշագրավ աճ է նկատվում:
Պիտակ