Ջահանգիրի .«ԱՄՆ ջանքերն ուղղված են Իրանի տնտեսության անապահովությանը»
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է .«ԱՄՆ կառավարությունն իր ողջ ջանքերն ուղղել է Իրանի տնտեսությունն անապահով դարձնելուն : Իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դարձել է Իրանի դեմ պատերազմի կենտրոն»:
Երեքշաբթի երեկոյան Իրանի նահանգապետերի համաժողովում, Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Անկասկած կարելի է ԻԻՀ-ի դեմ ձևավորված սպառնալիքները հնարավորությունների վերածել: Պատժամիջոցներին դիմագրավելու համար Իրանը մեծ փորձ ունի և առ այսօր կարողացել է հաղթահարել կիրառվող պատժամիջոցները»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականություններին աջակցելու համար սիոնիստաների ու սաուդցիների նենգ կոալիցիայի ջանքերին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը հավաստիացրել է.«Ամերիկացիները և նրանց դաշնակիցները չեն կարող հանդուրժել Միջին Արևելքում հզոր Իրանի ներկայությունը և նրանց առաջին նպատակը ՝ Իրանին հարվածելն է»:
Խոսելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Ջահանգիրին ասել է.«ԱՄՆ-ը և Միջուկային համաձայնությանը դեմ տարածաշրջանային որոշ պետություններ համաշխարհային բեմերում մեկուսացել են և նույնիսկ Եվրամիությունը, Չինաստանը և Ռուսասաստանը պաշտպանում են ՀԳՀԾ-ն»: