Մարդու իրավունքների հավակնորդներն աջակցում են սիոնիստական մանկասպան ռեժիմը. Ամոլի Լարիջանի
Իրանի դատական իշխանության ղեկավարը Ղոդսի համաշխարհային օրվա սեմին հրապարակած ուղերձում ասել է. «Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների լռությունն ու զորակցություն այս մանկասպան ռեժիմի գոյությունը շարունակվելու պատճառ են դարձել»:
ԻՌՆԱ-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին Ղոդսի համաշխարհային օրվա հռչակումն ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու արժեքավոր հիշատակներից ամենագլխավորը համարելով, հավելել է. «Այս անվանակոչությունից տարիներ անց, այսօր, մեծարգո առաջնորդի իմաստուն ու խոհեմ ղեկավարության շնորհիվ, Երուսաղեմի ազատագրման և Պաղեստինի ժողովրդի փրկության իդեալն ազդել է գերտերությունների ազդեցության տակ գտնվող աշխարհագրական տարածքների վրա»:
Ամոլի Լարիջանին անդրադառնալով «Նեղոսից մինչև Եփրատ»-ին տիրապետելու և «Մեծ Միջին Արևելք»-ի իրագործման ուղղությամբ սիոնիստների երազանքի հօդս ցնդելուն, ասել է. «Սկսվել է պատմության այս նենգ բծի (Իսրայել) ոչնչացման հետադարձ հաշվարկը»:
«Այս տարվա Ղոդսի համաշխարհային օրվա ընթացքում Իրանի ազնիվ ու հավատացյալ ժողովուրդն աշխարհի մյուս ազատախոհների հետ համաքայլ, կրկին անգամ անսալով հեղափոխության մեծարգո առաջնորդի կոչին, բազմամիլիւնանոց մասնակցություն բերելով Ղոդսի համաշխարհային օրվա համընդհանուր ու թշնամուն ջախջախող երթին, ցուցադրելու է Պաղեստինի բռնահարված ժողովրդի հանդեպ իր աջակցությունը»,-նշված է Այաթոլլահ Ամոլի Լարիջանիի ուղերձում: