Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրությունը՝ Ղոդսի համաշխարհային օրվա առիթով
Հանդես գալով մի հաղղորդագրությամբ, ընդգծելով այս տարվա Ղոդսի համաշխարհային օրվա նշանակությունընԻրանի ԱԳ նախարարությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատատենչ ժողովուրդներին ու հատկապես Իրանի ժողովրդին կոչ է արել մասնակցելով այդ քայլարշավին, աջակցել Պաղեստինի ժողովրդին:
Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.«Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրվա Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավը Լուսահոգի Իմամ Խոմեյնիից մնացած հիշատակն է, որի հռչակվելուց անցնում է 40 տարի և այն վերածվել է Սիոնիստական օկուպանտ, պառակտիչ, հրահրիչ ու իմպերիալիստ ռեիմի դեմ պայքարի օրվա»:
Իրանի ԱԳ նախարարությունը հավաստել է.«Անկասկած օկուպացման 70-ամյա անցյալ ունեցող, մարդկության դեմ պատերազմական հանցաքներ գործած, միջազգային օրենքները բազմիցս խախտած, պաղեստինցիներին անօթևան դարձրած և նրանց կանանց ու մանուկներին սպանած, տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտած և հաատկապես ահաբեկչական խմբերին աջակցություն ցուցաբերած Սիոնիստական ռեժիմի ծրագրերին ու քաղաքականություններին դիմակայելու համար հարկավոր է մուսուլմանների միասնությունը և իսլամական պետությունների աջակցությունը»:
Հաղորդագրության մեջ շեշտված է.«Վերջին ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմը շարունակելով 70-ամյա օկուպացումն ու ոտնձգությունը չի ամաչում օկուպացրած տարածքներում հանցանքներ գործելուց: Իսկ ԱՄՆ-ն իր դեսպանատունեը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու սադրիչ քայլով հավանություն է տալիս այդ հանցագործություններին»:
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Ներկա իրավիճակի բերումովայս տարվա Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավը մեծ նշանակություն է ստացել և կարող է ճակատագրական լինել Պաղեստինի բռնահարված ժողովրդին աջակցելու ու սիոնիստների դեմ նրանց օրինական պայքարին նպաստելու հարցում»: