Բորուջերդի. Ղոդսի համաշխարհային օրն իսլամ ժողովրդի հույսն է
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ղոդսի համաշխարհային օրը Պաղեստինի ու Երուսաղեմի փրկության կապակցությամբ իսլամ ժողովրդի հույսն է:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալլաեդդին Բորուջերդին հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում Ղոդսի համաշխարհային օրվա նշանակության մասին ասել է. «Հակառակ միջազգային օրենքներին ու կանոններին և իսլամ աշխարհի հետ հակադրվելու նպատակով Թրամփի կողմից ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ փոխադրվելու պատճառով, այս տարվա միջոցառումները յուրահատուկ նշանակություն ունեն»:
«ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու Թրամփի քայլն առթել է բոլոր մուսուլմանների ու մասնավորապես Պաղեստինի ժողովրդի ցասումը»,-հավելել է Բորուջերդին:
«Այս տարվա Ղոդսի օրվա ընթացքում իսլամ ժողովրդի կանչը նախորդ տարիների համեմատությամբ առավել խրոխտ ու փոթորկոտ կլինի»,-ասել է նա: