Իրանի ամբողջ տարածքում մեկնարկել է Ղոդսի համաշխարհային օրվա մեծ երթը
https://parstoday.ir/hy/news/iran-i93420-Իրանի_ամբողջ_տարածքում_մեկնարկել_է_Ղոդսի_համաշխարհային_օրվա_մեծ_երթը
«Ղոդսի համաշխարհային օրը, դիմադրության ճակատի հաղթանակը, ամերիկյան-սիոնիստական սադրանքի ձախողումը, Պաղեստինի ժողովրդի վերադարձի վճռակամությունը» կարգախոսով Ղոդսի համաշխարհային օրվա երթը մեկնարկել է իսլամական Իրանի ամբողջ տարածքում:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 08, 2018 06:55 Asia/Tehran

«Ղոդսի համաշխարհային օրը, դիմադրության ճակատի հաղթանակը, ամերիկյան-սիոնիստական սադրանքի ձախողումը, Պաղեստինի ժողովրդի վերադարձի վճռակամությունը» կարգախոսով Ղոդսի համաշխարհային օրվա երթը մեկնարկել է իսլամական Իրանի ամբողջ տարածքում:

Այսօր, Իրանի ավելի քան 900 քաղաքների բնակիչները, մասնակցելով Ղոդսի համաշխարհային օրվա մեծ երթին և իրենց աջակցությունը հայտնելով սուրբ Ղոդսի ազատագրմանը, վանկարկել են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» և «Մահ համաշխարհային մեծապետականությանն ու միջազգային սիոնիզմին» կարգախոսները և կրկին անգամ իրենց ցասումն ու նողկանքը հայտնել ընդդեմ սիոնիստական դաժան ու մանկասպան ռեժիմի ոճրագործությունների:

Այս տարվա Ղոդսի համաշխարհային օրը նշվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի, սիոնիստների ու նրանց տարածաշրջանային հովանավորների ստեղծած ահաբեկչությունը պարտություն է կրել և տարածաշրջանում նրանց հենակետերը ոչնչացել են:

5300 ներքին ու արտասահմանցի լրագրողներ ամբողջ Իրանում մեկնաբանում են Ղոդսի համաշխարհային օրվա երթը, որպեսզի արտացոլեն Սիոնիստական ապօրինի ռեժիմի հիմնադրման 70-ամյակին ԱՄՆ-ի դեսպանատան սուրբ Ղոդս փոխադրվելու հանդեպ իսլամ ժողովրդի ցասումը:

Ղոդսի համաշխարհային օրվա երթի ավարտին մասնակիցները մի բանաձև հրապարակելով կրկին դատապարտելու են Սիոնիստական ռեժիմի, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ու նրանց հովանավորների ոճրագործությունները և հայտարարելու են Պաղեստինի բռնահարված ժողովրդի հանդեպ իրենց աջակցությունը: