Իրանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու կամ վերացնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i93672-Իրանի_կառավարությունը_միջոցներ_է_ձեռնարկում_ԱՄՆ_պատժամիջոցների_ազդեցությունը_մեղմելու_կամ_վերացնելու_համար
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակը տեղեկացրել է, որ Դիմադրողական տնտեսության հրամանատարական շտաբի գումարած նիստում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու կամ վերացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2018 12:54 Asia/Tehran
  • Իրանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ԱՄՆ պատժամիջոցների  ազդեցությունը մեղմելու կամ վերացնելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակը տեղեկացրել է, որ Դիմադրողական տնտեսության հրամանատարական շտաբի գումարած նիստում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու կամ վերացնելու համար:

Դիմադրողական տնտեսությունը միջոց է   տնտեսական պատժամիջոցներին դիմակայելու համար: Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Դիմադրողական տնտեսության հրամանատարական շտաբի ղեկավարն է: 

Մոհամմեդ Բաղեր Նոբախտը երկուշաբթի օրը Թեհրանում Դիմադրողական տնտեսության հրամանատարական շտաբի 51-րդ նիստի ավարտից հետո ասել է. «Դիմադրողական տնտեսության քաղաքականությունների իրականացման համար 56 նախագիծ և 200 պրոյեկտ է նախատեսվել,որոնց իրականացմամբ, հնարավոր կլինի իրագործել Դիմադրողական տնտեսության  քաղաքականությունները»: 

Իրանի կառավարության խոսնակը հավելել է.«Հաշվի առնելով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների լուրջ սպառնալիքները, հաջորդ նիստում բոլոր կազմակերպությունների հետ առանձին-առանձին խոսելու ենք այդ մասին, և պարզելու ենք խնդրահարույց կետերը,  մեխանիզմներ ենք ստեղծելու, որպսեզի  պատժամիջոցների հետևանքով ժողովրդի կրած նեղությունը հասցնենք նվազագույնի»:

ԱՄՆ-ն անցած 40 տարիների ընթացքում մշտապես փորձել է տարբեր ճանապարհներով խոչընդոտներ հարուցել ԻԻՀ առաջընթացի ճանապարհին, ընդորում պատժամիջոցները եղել են ԱՄՆ-ի գործիքներից մեկը՝ այդ նպատակին հասնելու համար: