Ահաբեկիչները թիրախ են դարձրել Աֆղանստանը. Ղասեմի
https://parstoday.ir/hy/news/iran-i94076-Ահաբեկիչները_թիրախ_են_դարձրել_Աֆղանստանը._Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը շաբաթ գիշեր դատապարտել է Աֆղանստանի Նանգերհար նահանգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը և ցավակցեց այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2018 03:02 Asia/Tehran
  • Ահաբեկիչները թիրախ են դարձրել Աֆղանստանը. Ղասեմի

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը շաբաթ գիշեր դատապարտել է Աֆղանստանի Նանգերհար նահանգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը և ցավակցեց այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին նշել է, որ ահաբեկիչները թիրախ են դարձրել Աֆղանստանի կայունությունն ու անվտանգությունը: Նա ասել է. «Աֆղանստանի ժողովրդի թշնամիներն, ովքեր կայունությունն ու անդորրը և վերջին շրջանում գործադրված ջանքերն, այդ թվում կառավարության ու թալիբների միջև հրադադարի հաստատումը դեմ են համարում իրենց շահերին: Նրանք չհանդուրժեցին այդ երկրում միասնականության իրագործումը և  մեկ այլ ոճիր գործելով ապացուցեցին, որ իրենց գոյությունը պայմանավորված է ոճիրներ գործելով ու պառակտում սերմանելով»:

«Մոտ ապագայում Աֆղանստանի կառավարությունն ու ժողովուրդը հաղթահարելու են միասնականությանը, կայունությանն ու անվտանգությանը խանգարող այս տարրերին և ահաբեկչության դեմ հաղթանակով ճաշակելու են իրենց դիմադրության ու համբերատարության արդյունքը»,-հայտարարել է Բահրամ Ղասեմին:

Շաբաթ երեկոյան Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգերհար նահանգում Աֆղանստանի անվտանգության ուժերի ու Թալիբան խմբի անդամների մասնակցությամբ կայացած նիստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 22 և վիրավորվեց 34 մարդ:

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ-ը:

«Ֆեթր» բարեբաստիկ տոնի կապակցությամբ Աֆղանստանի կառավարությունը հունիսի 12-ից սկսած Թալիբան խմբի հետ մեկշաբաթյա հրադադար է հայտարարել: