Ջահանգիրի .«ԱՄՆ-ը ձախողել է Իրանին ընկճելու ծրագրում»
Նշելով, որ ԱՄՆ կառավարությունը վճռակամ է անարդարացի պատժամիջոցներ կիրառել Իրանի կառավարության ու ժողովրդի դեմ, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«Ճիշտ կառավարման ու ծրագրման , նաև ներքին կարողություններին ապավինելու շնորհիվ, ձախողելու ենք ԻԻՀ-ի դեմ թշնամիների ծրագրերը»:
Էսհաղ Ջահանգիրին հավելել է .«Հակառակ միջազգային օրենքներին և անարդարացի պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ կառավարությունը փորձում է ծնկի բերել Իրանի տնտեսությունը՝ ժողովրդի կենցաղային պայմանները դժվարացնելու նպատակով»:
ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին իր հակաիրանական անհիմն մեղադրանքները կրկնելով, հայտարարեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու և երեքից վեց ամիս ժամկետում միջուկային պատժամիջոցները վերադարձնելու որոշման մասին: