Սալեհին Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի ԱԳ նախարարին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը «Օսլո ֆորում» համաժողովի շրջանակում հանդիպել ու բանակցել է Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Նորվեգիայի ԱԳ նախարար՝ Ինե Էրիքսոն Սորիդի հետ հանդիպման ժամանակ Ալի Աքբար Սալեհին անբավարար է համարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականություններին դիմակայելու հարցում եվրոպացիների կատարած քայլը: «Այս համաձայնագրի պահպանումը պայմանավորված է Թրամփի քաղաքականություններին լուրջ ընդդիմանալու քայլով»,ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը:
Սալեհին ցանկություն է հայտնել ընդլայնել Իրան-Նորվեգիա հարաբերությունները, հատկապես տնտեսական , ներդրումների ու առևտրի ոլորտներում:
Ընդգծելով, որ Նորվեգիան աջակցում է ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված Եվրամիության ջանքերին, Ինե Էրիքսոն Սորիդն ասել է.«Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց պարտավորություններին»:
«Օսլո ֆորում» համաժողովն ամեն տարի կայանում է Օսլոյում միջնորդների, պատասխանատուների, խաղաղարարների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Համաժողովի թեման աշխարհում ընթացող հակամարտությունների քննարկումն է: