Զանգանե.«Ամերիկացիները շուտով կգիտակցեն իրենց սխալը»
Ընդգծելով, որ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի ջանքերը վերջին շաբաթների ընթացքում նավթի գնի բարձրացման կարևորագույն պատճառն են եղել, Իրանի նավթի նախարարն ասել է.«ԱՄՆ-ի պատասխանատուները շուտով կգիտակցեն, որ իրենց կիրառած մեթոդներն անարդյունավետ են»:Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
ՕՊԵԿ-ի 7-րդ միջազգային սեմինարում ունեցած ելույթում, Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Նավթի շուկայում տիրող իրավիճակը և նավթի գնի բարձրացումն ԱՄՆ-ի նախագահի և այդ երկրի կառավարության որգեգրած քաղաքականության արդյունքն են: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, մեկ շաբաթվա ընթացքում նավթի գինը վեց դոլարով բարձրացավ: Դա նշանակում է,որ տարածաշրջանում տիրող քաղաքական լարվածությունը և շուկայում տիրող անորոշությունը ԱՄՆ-ի վարած սխալ քաղաքականության արդյունքն են»:
Արձագանքելով Իրանական նավթի արտահանումների կտրուկ անկման մասին կանխատեսումներին, Զանգանեն ասել է.«ԱՄՆ-ի կողմից իրանական նավթը գնող երկրների նկատմամբ գործադրվող ճնշումներով հանդերձ, փորձում ենք պահպանել մեր արտահանումների մակարդակը»:
Իրանի նավթի նախարարը նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի 174-րդ նստաշրջանին և 7-րդ միջազգային սեմինարին մասնակցելու նպատակով այցելել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: