Իրանի հռչակավոր անձանց անունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում
(last modified Fri, 22 Jun 2018 02:33:14 GMT )
Հունիս 22, 2018 07:03 Asia/Tehran
  • Իրանի հռչակավոր անձանց անունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի մշակույթի բաժնի տնօրենն ասաց. «Մինչ այսօր 35 հռչակավոր իրանցիների անուններն արձանագրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում»:

Աբդոլմեհդի Մոսթաքինը, որ Շառուդի համաշխարհային ժառանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու համար մեկնել է  այդ քաղաք, ԻՌՆԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է. «Մինչ այսօր 35 հռչակավոր իրանցիների, այդ թվում Խայամի, Սաադու, Հաֆեզի, Ավիցենայի, Սոհրեվարդիի, Աբուսաիդ Աբոլխեյրի ու Զաքարյա Ռազու անունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում»:

Մոսթաքինն ընդգծելով ինքնության ու նաև տնտեսական տեսակետից մշակույթի ներկայացրած արժեքն, ասել է. «Վերջին տարիների ընթացքում, երկրները հասկացել են, որ իրենց հռչակավոր անձանց անվան հետեվում  մեծ հարստություն է թաքնված և այդպիսով առավել մեծ թվով տուրիստներ ներգրավելու համար իրենց հռչակավոր անձանց ներկայացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին»:

«Իր քաղաքակրթական ու մշակութային հարուստ անցյալի պատճառով Իրանը մշակույթի ու գրականության բնագավառներում մեծ թվով համաշխարհային հռչակավոր անուններ է տվեել աշխարհին:  Մինչ այսօր դրանցից 35-ի անունը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»,-հայտարարել է Մոսթաքինը: