Վելայաթի.«Իրանի ժողովուրդը չի տրվելու ԱՄՆ-ի սադրանքներին»
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանվելիք հավանական պատժամիջոցներին, Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Իրանի ժողովուրդը չի տրվելու ԱՄՆ-ի սադրանքներին»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հինգշաբթի երեկոյան Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում ասել է.«Ամերիկացիները կարծում են, որ Իրանի ժողովուրդը կտրվի նրանց սադրանքներին: Բայց նրանք չարաչար սխալվում են: Իրանի ժողովուրդն անցյալի նման ձախողման կմատնի նրանց սադրանքները»:
Նշելով, որ Իրանը տարածաշրջանի առաջին ուժն է, Վելայաթին ընդգծել է.«Իրանը և Դիմադրության առանցքը կարողացան արևմտյան Ասիայում չեզոքացնել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պլանները»:
2018 թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրից` «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալու և առաջիկա 3-6 ամիսներին Իրանի դեմ շրջափակումների վերականգնման մասին: