Ռոհանին ժամանեց Ավստրիա
https://parstoday.ir/hy/news/iran-i95174-Ռոհանին_ժամանեց_Ավստրիա
ԻԻՀ նախագահը եվրոպական ուղևորության շրջանակներում երեքշաբթի գիշեր ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա :
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 04, 2018 07:10 Asia/Tehran
  • Ռոհանին ժամանեց Ավստրիա

ԻԻՀ նախագահը եվրոպական ուղևորության շրջանակներում երեքշաբթի գիշեր ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա :

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի և կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպումն ու բանակցությունը, տարբեր բաժիններում համագործակցության փաստաթղթերի ստորագրումը և Ավստրիայում բնակվող իրանցիների հետ հանդիպումը, Վիեննա կատարած այցի ընթացքում Հասան Ռոհանու գլխավոր ծրագրերից են:

Մինչև Ավստրիա ժամանելը Ռոհանին այցելել էր Շվեյցարիա:

Ցյուրիխում ԻԻՀ նախագահը հանդիպել էր իր շվեյցարացի պաշտոնակից Ալեն Բերսեին և զրուցել տարածաշրջանի ու աշխարհի վերջին զարգացումների շուրջ:

Երեքշաբթի առավոտյան երկու երկրի նախագահների ներկայությամբ ու ելույթով գումարվեց Իրանի ու Շվեյցարիայի տնտեսական համաժողովը, որի ընթացքում ստորագրվեցին համագործակցության երեք փաստաթղթերը:

Շվեյցարիայում Ռոհանին   հանդիպում է ունեցել նաև այդ երկրում բնակվող իրանցիների հետ: