Ռոհանի.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը օրենքի դեմ է»
Չորեքշաբթի օրը Վիեննայում Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ մամլու համատեղ ասուլիսում ՀԳՀԾ-ն բնութագրելով որպես կարևոր համաձայնություն՝ Իրանի, ԵՄ-ի ու աշխարհի համար Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը դեմ է օրենքին, ԱԽ-ի վավերացրած բանաձևերին և բազմակողմանի հանձնառություններին և դա ի վնաս ԱՄՆ-ի և մյուս երկրների է լինելու»:
Շեշտելով, որ եթե Իրանը կարողանա մաքսիմալ օգտագործել ՀԳՀԾ-ի ընձեռած շահերը, կպահպանի այն, Հասան Ռոհանին հավելել է.«Իրանը առանց ԱՄՆ-ի կմնա ՀԳՀԾ-ում, եթե մնացած մյուս երկրները կարողանան ապահովել Իրանի շահերը»:
Նշելով, որ անցել են միակողմանիության ժամանակները և ոչ մի երկիր չի կաորղ որոշոմներ կայացնել մյուս երկրների ու ժողովուրդների փոխարեն, Իրանի նախագահը հավաստել է. «Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հատատումը տարածաշրջանի ու աշխարհի ժողովուրդների օգտին է լինելու»:
Անդրադառնալով երկու երկրների վաղեմի հարաբերություններին, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին ասել է.«Իրանն ու Ավստրիան տոնում են քաղաքական հարաբերությունների հաստատման 160-ամյակը: Իրանի ու Ավստրիայի հարաբերությունները առնվազն 500 տարվա վաղեմություն ունեն»:
Ավստրիայի նախագահը նույնպես ցավ է հայտնել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ և շրջափակումների վերկանգնումը համարել է մարդու իրավունքներին հակասող քայլ: