Ռոհանի.«Աշխարհը պետք է դեմ կանգնի ԱՄՆ-ի միակողմանիությանը»
Նշելով, որ ԵՄ-ից ակնկալվում է ավելի հստակ կերպով դատապարտել ԱՄՆ- կառավարության միակողմանիությունը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Մի երկրի նախագահի սնսահման ցանկություները այժմյան աշխարհում ընդունելի չեն և բոլոր երկրները իրենց անկախության ու ինքնության պահպանման համար պետք է դեմ կանգնեն ԱՄՆ-ի այս քայլերին»:
Չորեքշաբթի օրը Վիեննայում Իրանի ու Ավստրիայի բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ նիստի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀԳՀԾ-ն համարել է միջազգային բազմակողմ և կարևոր համաձայնություն, որը ուղղված է համաշխարհային փոխվստահության ավելացման, շրջափակումների վերացման և աշխարհի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայմնանը: Դատապարտելով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի միակողմանի քայլը, Ռոհանին հավելել է.«Իրանի ժողովուրդը դիմակայելով ԱՄՆ-ի ապօրինի քայլերին թույլ չի տա ԱՄՆ-ի քաղաքականությունները ազդեն Թեհրանի ու աշխարհի հարաբերություններին»:
Անդրադառնալով Սիրիայի ու Իրաքի օրինական կառավարությունների խնդրանքով ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում Իրանի ազդեցիկ ներկայության խնդրին Ռոհանին նշել է.«Ահաբեկչությունը մեծ վտանգ է տարածաշրջանի ու աշխարհի համար և ահաբեկիչների դեմ Իրանի պատերազմը հօգուտ աշխարհի ու տարածաշրջանի առաջացրել է կայունություն և ապահովություն»:
Նիստի ընթացքում, անդրադառնալով Ավստրիայում բնակվող իրանցիների հատուկ դիրքին, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին վճռականորեն հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է ՀԳՀԾ-ին ու հանձնառությունների գործադրմանը: Նա հավելել է. «ԱՄՆ-ի երկրորդական ու վերսահմանային շրջափակումները հակասում են միջազգային օրենքներին և համարվում են մարդու իրավունքների խախտում: Ավստրիական ընկերությունները դեմ են այդ քայլին»: