Ֆրանսիայի ու Բելգիայի դեսպանները և Գերմանիայի հավատարմատարն ԻԻՀ ԱԳ նախարարություն կանչվեցին
ԻԻՀ ԱԳ նախարարությունն ի հետևումն Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համաժողովում ռմբադրություն նախապատրաստելու մեղադրանքով Գերմանիայում Իրանի դիվանագետներից մեկի բերման ենթարկվելուն, չորեքշաբթի օրը կանչեց Ֆրանսիայի ու Բելգիայի դեսպաններին և Գերմանիայի դեսպանի բացակայությամբ այդ երկրի հավատարմատարին:
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին Ֆրանսիայի դեսպանի ու Գերմանիայի հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ իրանցի դիվանագետի բերման ենթարկվելու կապակցությամբ իր խիստ բողոքը ներկայացնելով ու ընդգծելով Վիեննայի կոնվենցիայի համաձայն դիվանագետների անձեռնմխելիությունը պահպանման անհրաժեշտությունը, պահանջեց անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ԻԻՀ դիվանագետին:
Էրաղչին այդ քայլն Իրանի ու Եվրոպայի հարաբերությունների խաթարմանն ուղղված սցենար ու սադրանք համարեց, որն իրագործվել է ԻԻՀ նախագահի Եվրոպա կատարած այցի հետ միաժամանակ և Իրանի ու 4+1 խմբի երկրների ԱԳ նախարարների հանդիպման սեմին՝ նպատակ ունենալով նստաշրջանն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի նպատակների ուղղությամբ հակակշռի տակ առնելը:
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն անդրադառնալով ահաբեկչական ցանկացած տեսակի քայլը դատապարտող ԻԻՀ-ի սկզբունքային քաղաքականությանն, ասել է. «Հիմք ընդունելով առկա փաստաթղթերն ու ապացույցները հստակ է այս ծիծաղելի ներկայացման բեմադրման գործում Մոնաֆեղին խմբի դերակատարությունը և միևնույն ժամանակ պայթուցիկ նյութերը հայտնաբերվել են այդ խմբի կալանավորված երկու անդամների մոտ»:
Նույն կապակցությամբ Բելգիայի դեսպանը կանչվել է ԻԻՀ ԱԳ նախարարության Եվրոպայի հարցերով գերատեսչի օգնականի կողմից, և վերջինիս փոխանցվել է հիշյալ դիվանագետին Գերմանիայից Բելգիա արտահանձնելու դիմումի կապակցությամբ ԻԻՀ-ի բողոքը:
Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ու Բելգիայի դեսպանները և Գերմանիայի հավատարմատարը խոստացել են այս հարցն անմիջապես փոխանցել իրենց պատկան երկրների պաշտոնատարներին:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբի տարեկան համաժողովը կայացավ հունիսի 30-ին՝ այդ խմբի պարագլխի և արևմտյան մի խումբ նախկին պաշտոնատարների մասնակցությամբ, Փարիզում: