Ռոհանի.«ԱՄՆ-ի շարջափակումները միջազգաին հանցանքներ են»
(last modified Thu, 05 Jul 2018 07:08:38 GMT )
Հուլիս 05, 2018 11:38 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ-ի շարջափակումները միջազգաին հանցանքներ են»

Իրանի նախագահը ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումները միջազգային հանցանք է որակել:

Իրանի ու Ավսատրիայի տնտեսական ակտիվիստների ու գործարարների համաժողովում ունեցած ելույթում Հասան Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական շրջափակումներն ուղղված են Իրանի ժողովրդի կենցաղային պայմանների բարդացմանը: Նա ասել է.«ԱՄՆ-ի կառավարության այս քայլը մարդու իրավունքների նկատմամբ իրականացված հանցանք, բռնություն ու ոտնձգություն է»:

Նշելով որ Իրանն ու Ավստրիան ՀԳՀԾ-ի պահպանման հարցում վճռական մոտեցում ունեն, Ռոհանին հավելել է.«Այսօր որոշ ուժեր նպատակ ունեն ժողովուրդներին զրկել իրենց ազգային իրավունքներից ու շահերից: Կառավարությունների պարտականությունն է կանգնել միակողմանիությունների ու անօրինությունների դեմ և տեղի չտալ ճնշումներիին »:

Ռոհանին շեշտել է.«Առևտրի ու ներդրումների հիմքը ժողովրդի համար նպաստավոր պայմանների ստեղծելն ու նրանց անհրաժեշտ ապրանքները ավելի հեշտ պայմաններով հայթայթելն է»:

Չորեքշաբթի օրը Իրանի նախագահը ավատրել է Ավստրիա կատարած պաշտոնական այցը: