Ռոհանի.«ԱՄՆ-ի շարջափակումները միջազգաին հանցանքներ են»
Իրանի նախագահը ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումները միջազգային հանցանք է որակել:
Իրանի ու Ավսատրիայի տնտեսական ակտիվիստների ու գործարարների համաժողովում ունեցած ելույթում Հասան Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական շրջափակումներն ուղղված են Իրանի ժողովրդի կենցաղային պայմանների բարդացմանը: Նա ասել է.«ԱՄՆ-ի կառավարության այս քայլը մարդու իրավունքների նկատմամբ իրականացված հանցանք, բռնություն ու ոտնձգություն է»:
Նշելով որ Իրանն ու Ավստրիան ՀԳՀԾ-ի պահպանման հարցում վճռական մոտեցում ունեն, Ռոհանին հավելել է.«Այսօր որոշ ուժեր նպատակ ունեն ժողովուրդներին զրկել իրենց ազգային իրավունքներից ու շահերից: Կառավարությունների պարտականությունն է կանգնել միակողմանիությունների ու անօրինությունների դեմ և տեղի չտալ ճնշումներիին »:
Ռոհանին շեշտել է.«Առևտրի ու ներդրումների հիմքը ժողովրդի համար նպաստավոր պայմանների ստեղծելն ու նրանց անհրաժեշտ ապրանքները ավելի հեշտ պայմաններով հայթայթելն է»:
Չորեքշաբթի օրը Իրանի նախագահը ավատրել է Ավստրիա կատարած պաշտոնական այցը: