Բոլոր երկրները պիտի ուշադրություն ցուցաբերեն կլիմայական փոփոխություններին. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը բոլոր երկրներին կոչ է արել լուրջ ուշադրություն ցուցաբերել կլիմայական փոփոխությունների և այդ սարսափելի երևույթի դիմակայման ուղղությամբ իրենց ստանձնած պարտավորությունների իրագործման հանդեպ:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ցավ հայտնելով օդի բարձր ջերմաստիճանի պատճառով տասնյակ կանադացիների զոհվելու կապակցությամբ և ցավակցելով այդ երկրի ժողովրդին, ասել է. «Կլիմայական փոփոխություններն ամեն տարի խլում են հազարավոր մարդկանց կյանքը, ոչնչացնում են բուսական ու կենդանական տեսակները և լուրջ մարտահրավերի դիմաց են կանգնեցնում երկրագունդը»:
Քննադատելով միջազգային պայմանագրերից, այդ թվում Կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, Ղասեմին ընդգծել է կլիմայական փոփոխություններին դիմակայելու ուղղությամբ իրենց ստանձնած պարտավորությունների իրագործման հանդեպ արդյունաբերական մեծ երկրների հավատարմության անհրաժեշտությունը:
Կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան պայմանագիրը Երկրագնդի պաշտպանության ուղղությամբ համադրված քայլեր իրականացնելու համար միջազգային համաձայնագիր է, որը ստորագրվեց 2016 թվականին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի հունիսին հայտարարեց, որ իր երկիրը հեռանում է Կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան պայմանագրից: