Պաղեստինցի ու եմենցի երեխաների կոտորածը պիտի դադարեցվի. Խոշռու
https://parstoday.ir/hy/news/iran-i95421-Պաղեստինցի_ու_եմենցի_երեխաների_կոտորածը_պիտի_դադարեցվի._Խոշռու
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը երկուշաբթի երեկոյան «Զինված հակամարտություններում երեխաների վիճակը» թեմայով ԱԽ-ի նիստում պահանջեց դադարեցնել պաղեստինցի ու եմենցի երեխաների կոտորածը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 10, 2018 07:22 Asia/Tehran
  • Պաղեստինցի ու եմենցի երեխաների կոտորածը պիտի դադարեցվի. Խոշռու

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը երկուշաբթի երեկոյան «Զինված հակամարտություններում երեխաների վիճակը» թեմայով ԱԽ-ի նիստում պահանջեց դադարեցնել պաղեստինցի ու եմենցի երեխաների կոտորածը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն ասաց. « Իսրայելի ռեժիմը շարունակում է պաղեստինցի երեխաների կոտորածը, սակայն ցավոք սրտի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցները դեռ այս ռեժիմներին զինված հակամարտություններում երեխաների իրավունքները ոտնահարողների շարքում չի դասել»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն անդրադառնալով վերջին ամիսներին Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» խաղաղ երթին մասնակից պաղեստինցի երեխաների դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմական ոճրագործություններին, հավելեց. «Իսրայելի ռեժիմը դասվում է աշխարհի մանկասպանների առաջին շարքում և առաջիկա տարի գլխավոր քարտուղարը պիտի նրա անունը հիշատակի հիշյալ ցուցակի գլխավոր տեղում»:

«Եմենցի երեխաների վիճակը կարող է համեմատվել միայն պաղեստինցի երեխաների հետ»,-հավելեց Խոշռուն անդրադառնալով Սաուդյան ռեժիմի ու Էմիրությունների կողմից եմենցի երեխաների կոտորածին:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն անդրադառնալով զինված հակամարտություններում երեխաների կոտորածի ծավալի մեծացման մասին գլխավոր քարտուղարի զեկույցին, ընդգծեց այս ընթացքը դադարեցնելու անհրաժեշտությունը և ասաց. «Այս կազմակերպությունը պիտի իրականացնի Պաղեստինում, Եմենում ու աշխարհի այլ կետերում երեխաների կոտորածին վերջ տալու իր առաքելությունը»: