Հուլիս 13, 2018 18:01 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ.«Թրամփը հուսահատվել է նվաթի արդյունահանման ծավալների բարձրացումից»

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ նախագահը հուսահատվել է նավթի արդյունահանման ծավալների բարձրացումից և այդ առումով կասկածում է Սաուդյան Արաբիայի ու ՌԴ-ի կարողություններին»:

Ուրբաթ օրը, Ռոյտերս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում,  նշելով որ ՌԴ-ն չի կարող իր նավթի արդյունահանման ծավալները ավելացնել օրական 200 հազար բարելով, Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին ասել է.«2018թ. հունիս ամսին ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների նավթի արդյունահանման ընդհանուր ծավալի տարբերությունը մայիս ամսվա նկատմամբ կազմել է 170 հազր բարել է, ինչը անակնկալ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար»:

Նավթի համաշխարհային գնի բարձրացումը համարեով ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության արդյունք, Քազեմփուր Արդաբիլին հավելել է.«Նավթի գնի աճը հանգեցրել է Եվրոպայում, Ճապոնիաում, Չինաստանում ու Հնդկաստանում էներգետիկայի սպառման ծախսերի բարձրացման և ստեղծված պայմանները Վաշինգտոնի կողմից սահմանված առևտրի սակագների նման բացասաբար են ազդել երկրների տնտեսական աճի վրա»:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը շեշտել է.«Աշխարհում նավթի բարձր գինը կդանդաղեցնի աշխարհի տնտեսական աճի տեմպերը»:

ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն իր դաշնակիցներին կոչ է արել որպես  Թեհրանի դեմ սահմանված տնտեսական սահմանափակումների մի մասը, զրոայական մակարդակի հասցնել իրանական նավթի ներկրումը:

Պիտակ