Իրանական բանկ կբացվի Հնդկաստանում
Հնդկական հայտարարել են, որ այդ երկրի կառավարության համաձայնությամբ Հնդկաստանում կբացվի իրանական բանկ:
Հղում անելով Indian Express օրաթերթին ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Հնդկաստանի ֆինանսների նախարար Պիյուշ Գոյալը լիազորել է երկրի կենտրոնական բանկին, նախքան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը, Հնդկաստանի Բումբայ քաղաքում ստեղծել իրանական «Պասարգադ» բանկի մասնաճյուղը:
Հնդկաստանի Կենտրոնական բանկը վերջերս հայտարարեց, որ կքննարկի Իրանի երեք Պասարգադի, Փարսյանի եւ Սաման բանկերի պահանջը Հնդկաստանում մասնաճյուղ բացելու մասին:
Վերջին տարիներին Իրանի եւ Հնդկաստանի միջև բանկային կապի բացակայությունը կարևորագույն խնդիրներից մեկն էր գործարարների համար՝ երկու երկրների միջև ֆինանսական փոխգործակցության համար։
Մայիսի 8-ին, Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը հրաժարվում է ՀԳՀԾ-ից և 3-6 ամիսների ընթացքում վերականգնելու է Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները:
Վաշինգտոնի պաշտոնատարների այս քայլն արժանացել է սուր քննադատության: