Էրաղչին այսօր կմեկնի Հնդկաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i95660-Էրաղչին_այսօր_կմեկնի_Հնդկաստան
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը երկուշաբթի օրը կմեկնի Հնդկաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2018 23:29 Asia/Tehran
  • Էրաղչին այսօր կմեկնի Հնդկաստան

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը երկուշաբթի օրը կմեկնի Հնդկաստան:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին հնդիկ պաշտոնատարների հետ բանակցություններում Թեհրանի հետ հետ նավթային լայնամասշտաբ հարաբերությունների շուրջ Նոր Դելիի վրա ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին զուգահեռ,  քննարկելու է երկկողմ հարաբերությունների տարբեր կողմերը:

Էրաղչին երկուշաբթի օրը հանդիպելու է Հնդկաստանի ԱԳ նախարարին, իսկ ուղևորության ավարտին ելույթ է ունենալու արտաքին քաղաքականության բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող և աշխարհի քաղաքական հայտնի դեմքերին հյուրընկալող «ORF» հաստատությունում:

Այս այցն իրականացվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ կառավարությունը Հնդկաստանից պահանջել է մինչև Իրանի դեմ նավթային պատժամիջոցների վերականգնման օրը, զրոյի հասցնել Իրանից նավթի ներկրումը:

Հնդկաստանի ԱԳ նախարարությունը մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը հայտարարվելուց անմիջապես հետո, մի հաղորդագրությամբ իր կտրուկ աջակցությունը հայտնեց Իրանի միջուկային իրավունքներին: