4+1 խմբի գործնական քայլերի մեկնարկը տրվել է. Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i95715-4_1_խմբի_գործնական_քայլերի_մեկնարկը_տրվել_է._Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ 4+1 խմբի գործնական քայլերի մեկնարկը տրվել է: «ՀԳՀԾ-ում մնացած կողմերը Վիեննայում քննարկեցին այն բոլոր քայլերի մանրամասնությունները, որոնք բանկային հարաբերությունների և Իրանի նավթի վաճառքի շարունակվելը երաշխավորելու համար պիտի իրականացվեն բանկային ու նավթային ոլորտներում». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2018 02:58 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ 4+1 խմբի գործնական քայլերի մեկնարկը տրվել է: «ՀԳՀԾ-ում մնացած կողմերը Վիեննայում քննարկեցին այն բոլոր քայլերի մանրամասնությունները, որոնք բանկային հարաբերությունների և Իրանի նավթի վաճառքի շարունակվելը երաշխավորելու համար պիտի իրականացվեն բանկային ու նավթային ոլորտներում». ասել է նա:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Թեհրանում տնտեսական գործարարների ներկայությամբ խորհրդակցական նիստի ժամանակ նշել է, որ չնայած չորս տասնամյակ տևած ճնշումներին, ԻԻՀ-ն տարածաշրջանում ամենահզոր ու ապահով երկիրն է համարվում, հավելեց. «ՀԳՀԾ-ի մյուս կողմերը (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիան, Բրիտանիա, Չինաստան և ԵՄ) եկել են այն եզրակացության, որ տնտեսական ակտիվ ներկայության համար Իրանից առավել վստահելի, ապահով ու առողջ շուկա գոյություն չունի և բոլոր երկրներն Իրանում ներկայության ու աշխատանք ծավալելու պատրաստակամություն ունեն»:

«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից մի քանի օր անց ԵՄ-ի անդամ երեք երկրների և Չինաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ բոլորը միաբերան ընդգծեցին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման պատճառով Իրանի կրած վնասը հատուցելու իրենց պարտավորությունը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

«Իրանն այսօր միակողմանի անօրինական պատժամիջոցների հարցով Արդարադատության միջազգային ատյանում ԱՄՆ-ի դեմ իրավական դատաիրավայան գործ հարուցեց, որպեսզի ի լուր աշխարհի հայտարարի, որ ԱՄՆ-ի հակաօրինական քայլերն այնպիսին չեն, որ նա կկարողանա հեշտությամբ ու առանց միջազգային իրավական բարդության հանդիպելու դրանց թիկունքում թողնել»,-եզրակացրել է Զարիֆը: