Իրանին ընդդիմացող ահաբեկչական խմբավորմանը հովանավորելու ԱՄՆ-ի քաղաքականությունը դատապարտված է ձախողման
(last modified Tue, 17 Jul 2018 14:12:34 GMT )
Հուլիս 17, 2018 18:42 Asia/Tehran
  • Իրանին ընդդիմացող  ահաբեկչական խմբավորմանը հովանավորելու ԱՄՆ-ի քաղաքականությունը դատապարտված է ձախողման

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը(Արտերկրում Իսլամական հանրապետության ընդդիմադիրներ) հովանավորելու ԱՄՆ-ի քաղաքականությունը դատապարտված է ձախողման»:

Այսօր Թեհրանում Նիդերլանդների դեսպան՝ Սուզան Թրեսթալի հետ հանդիպման ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդես է եկել Նիդերլանդներում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործունեությունը դադարեցնելու պահանջով:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր ահաբեկչական տարբեր գործողությունենր է իրականացրել,որոնց հետևանքով զոհվել են 17 հազար իրանցիներ: 

Իրանի իսլամական հանրապետությունը բազմիցս բողոքել է արևմտյան երկրների տարբեր քաղաքներում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստերի անցկացման դեմ: 

Այդ հանդիպման ժամանակ  Սուզան Թրեսթալն անդրադարձել է տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների, հատկապես ԻԼԻՊ-ի ոճրագործություններին, ընդգծելով Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը:

Խոսելով Իրանում իր առաքելության շրջանում արված քայլերի մասին,Սուզան Թրեսթալն ասել է.«Թեհրանում որպես Նիդերլանդների դեսպան իմ առաքելության տարիներին, անմոռանալի հուշեր ունեմ  Իրանի կուլտուրական ժողովրդի  հետ կապված :Ես դրական հայացքով եմ  Իրանից մեկնում Նիդերլանդներ»: