ԱՄՆ-ը փորձում է պատժամիջոցներ սահմանել Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i95846-ԱՄՆ_ը_փորձում_է_պատժամիջոցներ_սահմանել_Իրանի_ռադիո_հեռուստատեսության_կազմակերպության_դեմ
Հակաիրանական քայլերի շրջանակում, ԱՄՆ-ը փորձում է նորպատժամիջոցներ սահմանել Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2018 13:05 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը փորձում է պատժամիջոցներ սահմանել Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության դեմ

Հակաիրանական քայլերի շրջանակում, ԱՄՆ-ը փորձում է նորպատժամիջոցներ սահմանել Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության դեմ:

«Վաշինգտոն Ֆրի բիքն» օրաթերթի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի կոնգրեսի մի խումբ ներկայացուցիչներ և հակաիրանական լոբբիստական խմբի որոշ ակտիվիստներ կոչ են արել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպոին  բոյկոտել Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպությանը:

Լոբբիստական խումբը կոչ է արել Պոմպեոին միջոցներ ձեռնարկել արգելելու Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան ծրագրերի հեռարձակումը:

Հաղորդման համաձայն, IRIB- ի հաղորդումների արբանյակային հեռարձակումը լուրջ խոչընդոտ է ԱՄՆ կառավարության  և ըդդիմության կողմից կազմակերպվող հնարավոր անկարգությունների տարածման համար:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը 2013 թվականից  ի վեր ներգրավված է  ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում: Սակայն ԱՄՆ-ի հերթական նախագահները  յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում հրամանագրեր ստորագրելով կասեցրել են  այդ պատժամիջոցների իրականացումը: 

Հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է չստորագրել ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության պատժամիջոցների առկախման հրամանգիրը և պատժամիջոցներ կիրառել կազմակերպության դեմ: