Իրանը ՀԳՀԾ-ում երկար չի սպասելու Եվրոպային. Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի շուրջ Իրանի ու Եվրոպայի բանակցություններին, ասել է. «Իրանը ՀԳՀԾ-ում երկար չի սպասելու Եվրոպային»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարանում ԻԻՀ հիմնադրի իդեալների հետ Իրանի դեսպանների, հավատարմատարների ու ԱԳ նախարարության պատասխանատուների ուխտակցության վերահաստատմանն արարողության ժամանակ ասել է. «Օպերատիվ դաշտում Իրանը Արևմուտքի ու ՀԳՀԾ-ում մնացած մյուս անդամների կողմից բավարար քայլերի ականատես չի եղել»:
Զարիֆը նշել է, որ այսօր ԱՄՆ-ի քաղաքական ղեկը վարում է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հավելել է. «Իրանաֆոբիայի քաղաքականության ասպարեզում ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը մեկուսացված են ու նրանց ամենամոտիկ դաշնակիցներն էլ նրանց չեն ընկերակցում»:
«Սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն այսօր տնտեսական պատերազմի սենյակ են ստեղծել, որպեսզի Իրանին պարտադրեն փոխել իր վերաբերմունքը, սակայն աջակցություն չստացան և շատ երկրներ ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին ընդդիմանալու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում»,-ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:
ԻԻՀ ԱԳ նախարարն ու նախարարության պատասխանատուները, նաև արտասահմանում Իրանի դեսպաններն ու ներկայացուցչությունների ղեկավարները շաբաթ առավոտյան հանդիպեցին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Նվ Այաթոլլահ Խամենեիի հետ:
Հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Չդադարեցնել եվրոպացիների հետ բանակցությունը, բայց չպետք է սպասել եվրոպական փաթեթին: Պետք է երկրի ներսում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»: