Ջահանգիրի.«ԱՄՆ-ի շրջափակումների նպատակը Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i96003-Ջահանգիրի._ԱՄՆ_ի_շրջափակումների_նպատակը_Իրանի_ժողովրդի_նկատմամբ_ճնշում_գործադրելն_է
Անդրադառնալով իրանական նավթի արտահանումների դադարեցման կապակցությամբ ԱՄՆ-ի հայտարարությանը, Իրանի նախագահի առաջին տեղակալն անհիմն է որակել այն: Նա ասել է.«ԱՄՆ-ի շրջափակումների գլխավոր նպատակը Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելն է: ԱՄՆ-ն նույնիսկ Իրանի ժողովրդի հիմնական կարիքներից համարվող դեղերի ներկրման հարցում էլ սահմանափակումներ է կիրառում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2018 14:26 Asia/Tehran
  • Ջահանգիրի.«ԱՄՆ-ի շրջափակումների նպատակը Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելն է»

Անդրադառնալով իրանական նավթի արտահանումների դադարեցման կապակցությամբ ԱՄՆ-ի հայտարարությանը, Իրանի նախագահի առաջին տեղակալն անհիմն է որակել այն: Նա ասել է.«ԱՄՆ-ի շրջափակումների գլխավոր նպատակը Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելն է: ԱՄՆ-ն նույնիսկ Իրանի ժողովրդի հիմնական կարիքներից համարվող դեղերի ներկրման հարցում էլ սահմանափակումներ է կիրառում»:

Երեքշաբթի օրը արտերկրում Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում  ունեցած ելույթում անդրադառնալով Իրանի հատուկ ու ռազմավարական աշխարհագրական դիրքին,Էսհաղ Ջահանգիրին հստակեցրել է.«Իրանն իր հարևան երկրների հետ սերտ հարաբերություններ ունի»:

Նշելով,որ ամերիկացիները փորձում են կանխել Իրանի հետ որոշ երկրների համագործակցությունները, Ջահանգիրին ընդգծել է.«Համաշխարհային կոնսենսուսը Իրանի իսլամական հանրապետության օգտին է և ԱՄՆ-ն գտնվում է միջազգային մեկուսացման մեջ»:

Նշելով,որ ԱՄՆ-ն կարծում է,որ Իրանի տնտեսության նկատմամբ ճնշում գործադրելով կկարողանա ազդել ժողովրդի կենսակերպի վրա,Ջահանգիրին ասել է.«Միջազգային տնտեսական հաստատությունների զեկույցի համաձայն՝ Իրանը աշխարհի տնտեսությունում զբաղեցնում է 18-րդ տեղը,իսկ  Իրանի առևտրափոխանակումների ծավալը  կազմում է մոտ 200 մլրդ դոլար»:

Նա հավելել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ոչ միայն ամենաքիչ արտաքին պարտնք ունի ,այլև արտերկրում  գտնվող Իրանի ակտիվների մի մասը սառեցված է»: