Լարիջանի.«Եվրոպացիների առաջարկների մանրամասները պետք է դառնան աշխատանքային օրակարգ»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Եվրոպացիներն Իրանի հետ բանակցություններում առաջարկներ են ներկայացրել նավթի վաճառքի, բանկային հարցերի և արտահանումների վերաբերյալ, որոնց մանրամասները պետք է դառնան աշխատանքային օրակարգ, այդ իսկ պատճառով բանակցությունները շարունակվում են»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հինգշաբթի օրը Ղոմում նշելով ,որ եվրոպացիների առաջարկները տրամաբանական են, հավէլել է.«Իրանի ԱԳ նախարարության միջոցով հետևում ենք եվրոպացիների հետ բանակցություններին, և շուտով եվրոպացիների առաջարկները կդառնան որոշակի օրակարգ և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու փուլն կսկսվի»:
Լարիջանին հավելել է.«Նախատեսվել է, որ եվրոպացիները Եվրամիությունում օրենքներ սահմանեն ,որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցների առկայությամբ հանդերձ, գործարարների աշխատանքի ու առևտրի ընթացքը հեշտացվի: Իհարկե այս կապակցությամբ բանակցություններ են ընթանում»: