ԱՄՆ-ի դեմ Իրանի բողոքը իրավական ազդեցիկ ակտ է. Ֆալահաթփիշե
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում ԱՄՆ-ի դեմ ԻԻՀ-ի բողոն իրավական ազդեցիկ ակտ է»:
Նա հայտարարել է. «Իրանի դեմ կրկին միակողմանի պատժամիջոցներ գործադրելու պատճառով Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոքի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային ատյան»:
Արդարադատության միջազգային դատարանը երեքշաբթի օրը նամակ հղելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պամպեոյին և հայտարարելով ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցը քննվելու թվականը, Վաշիգտոնի կառավարությանը կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների վերականգնման ուղղությամբ ցանկացած քայլից:
Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ-ի դեմ բողոքի հայց ներկայացնելու ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի քայլը հաջողության նախաբան համարելով, ասել է. «Եթե Արդարադատության միջազգային դատարանն ԱՄՆ-ի դեմ վճիռ արձակի, կարող է հող նախապատրաստել այլ երկրների ու միջազգային կառույցների դեմ ԱՄՆ-ի կոշտ քայլերի առաջն առնելու համար»:
«Արդարադատության դատարանի կողմից ԱՄՆ—ին նամակ հղելը վկայում է այն մասին, որ այս ատյանը հաստատել է Իրանի բողոքը քննելու համար իր իրավասությունը և հնարավոր է պատժամիջոցների հարցին հետաևել միջազգային իրավական խողովակով»,-հավելել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը