Հարավային Փարսի արտահանումը ավելացել է 22% -ով
https://parstoday.ir/hy/news/iran-i96158-Հարավային_Փարսի_արտահանումը_ավելացել_է_22_ով
Հարավային Փարսի էներգետիկայի և գազի տարածաշրջանի արտահանումը,վերջին չորս ամիսների ընթացքում աճել է 22% -ով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2018 12:11 Asia/Tehran
  • Հարավային Փարսի արտահանումը ավելացել է 22% -ով

Հարավային Փարսի էներգետիկայի և գազի տարածաշրջանի արտահանումը,վերջին չորս ամիսների ընթացքում աճել է 22% -ով:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կատարված  հետազոտության արդյունքում պարզվել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և  Իրանի հետ էներգետիկ հարաբերությունները դադարեցնելու կապակցությամբ այլ երկրների սպառնալիքները չեն ազդել Իրանի էներգետիկ արտահանման վրա:

Հարավային Փարս տնտեսական գոտու գլխավոր տնօրեն Ահմադ Փուրվահիդիի խոսքերով, վերջին չորս ամիսների ընթացքում ավելի քան 9 միլիոն 911 տոննա գազի կոնդենսատ, մետանոլ, պրոպան, պոլիէթիլեն, ծծումբ, ուրա, ստարին, ամոնիակ (ընդհանուր 6 միլիարդ 609 միլիոն դոլար արժողությամբ) արտահանվել է Հարավային Փարսի տարածքից:

Հարավային Փարսը տարածաշրջանում ամենախոշոր գազային տարածքն է, որը Իրանի ոչ նավթային ապրանքների, նավթաքիմիական եւ գազի կոնդենսատների արտահանման բևեռն է:

Հարավային Փարսի էներգետիկայի տնտեսական գոտին տարեկան արտադրում է ավելի քան 20 մլն տոննա նավթամթերք, որոնց մեծ մասը արտահանվում է։